Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԸ ԱՎԻԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՉԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ



Ռուսաստանի միացյալ ավիաշինական կորպորացիան դադարեցրել է համագործակցությունը Տաշքենդի` Չկալովի անվան ավիացիոն արտադրական միավորման հետ, որն արտադրում էր ԽՍՀՄ, ապա նաև Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի հիմնական միջոց հանդիսացող ԻԼ-76 ինքնաթիռները: Արտադրությունն աստիճանաբար Ռուսաստան տեղափոխելու որոշում ընդունելուն զուգահեռ այնտեղ կատարվում էր միայն տեխնիկայի վերջնական հավաքում դեռ ԽՍՀՄ տարիներից մնացած կաղապարներով, պահեստամասերի հիմնական մասը տրամադրում էր Ռուսաստանը: Ավելի վաղ նախատեսվում էր գործարանը մտցնել կորպորացիայի կազմի մեջ, բանակցություններն ընթանում էին 2000թ.:
Սակայն վերջին տարիներին տարաձայնության պատճառ դարձավ այն, որ ուզբեկական կողմը չհամաձայնեց ռուսներին փոխանցել գործարանի բաժնետոմսերի հիմնական մասը (50 տոկոս, գումարած մեկ բաժնետոմս), թեև ձեռնարկությունը ֆինանսապես և տեխնիկապես վատ վիճակում է: Համագործակցության դադարեցման մյուս պատճառը արտահանման խոշոր պատվերներ կատարելու` ուզբեկական կողմի անկարողությունն է: Զգալի ուշացմամբ Հորդանան կհասնեն երկու ինքնաթիռներ, փաստացի ձախողված է Չինաստանին 34 ԻԼ-76 և 4 ԻԼ-78 (լիցքավորող) ինքնաթիռների մատակարարումը: Այդ ձախողումներից հետո ավիաշինական միացյալ կորպորացիան որոշել է մշակել ինքնաթիռի արդիականացված ԻԼ-476 տարբերակը և դրա վերջնական հավաքումն իրականացնել Ուլյանովսկի «Ավիասթար-ՍՊ» գործարանում: Այժմ պատրաստվող առաջին նմուշի թռիչքային փորձարկումները կսկսվեն 2012թ.:

Խորագիր՝ Նորություններ


03/06/2011