Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՐՈՀՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՐՈՀՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

Թալիշներն այլ ելք, քան սեփական պետություն ստեղծելը, չունեն

 

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՐՈՀՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է«Տիրաս» լրատվական գործակալության փոխանցմամբ, այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ, Թալիշական շարժման առաջնորդ Ֆախրադդին Աբոսզոդան: Անդրադառնալով Ադրբեջանի եւ Թուրքիայի հետագա ճակատագրին, նա մասնավորապես ասել է, որ «աշխարհաքաղաքական նորագույն դասավորությունները այս երկու երկրներին վերապրելու շանսեր չեն տալիս: Թուրքիայի մասնատումն արդեն սկսվել է: Առաջինը իրենց պետությունը կստեղծեն քրդերը: Վերջիններիս կհետեւեն նաեւ մյուսները: Միաժամանակ տնտեսակական ցնցումները ոտքի են հանել Ադրբեջանի կենտրոնախույս  ուժերին: Ի դեպ, Բաքվին այդպես էլ չհաջողվեց իր ենթակայության տակ գտնվող տարածքներում ընդհանուր գաղափարախոսություն, պետական ռազմավարություն եւ մեկ ընդհանուր քաղաքացիական ազգ ձեւավորել: Ադրբեջանի էլիտան այսօր գլխապատառ փախչում է երկրից եւ թանկարժեք անշարժ գույք ձեռք բերում ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում: Այս պայմաններում թալիշներին այլ բան չի մնում անել, քան վերաստեղծել սեփական պետականությունը»:

 

Գ. Ա.