Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՍՐԱՅԵԼԸ ԿԱՐՈՂ Է ԿՈՐՑՆԵԼ ԶԵՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԸ



Իսրայելի պաշտպանության նախարարությունում անհանգստանում են, որ այս տարվա սեպտեմբերին Պաղեստինի պետության անկախության միակողմանի հռչակման դեպքում շատ երկրներ կարող են հրաժարվել իսրայելական զենքից:
Անցած երկու տարիներին Իսրայելը ռազմական տեխնիկայի և սպառազինության արտահանման ծավալով աշխարհում 4-րդն էր. նրա ռազմական արտադրանքի արտահանման ծավալը կազմում էր տարեկան 7.5 մլրդ դոլար:
Իսրայելական ռազմարդյունաբերական ընկերությունների եկամուտներն առանց այն էլ նվազելու միտում ունեին` համաշխարհային ֆինանսական ճգնաժամի և Իրաքից ու Աֆղանստանից արևմտյան երկրների զորախմբերը դուրս բերելու ծրագրերի պատճառով: Իսրայելական զենքի հիմնական գնորդներից մեկի` Թուրքիայի հետ հարաբերությունները նույնպես համարյա «սառեցված» են` թուրքական «Մավի Մարմարա» նավի դեմ իսրայելական հատուկ նշանակության ստորաբաժանումների տխրահռչակ գրոհից հետո: Կորստյան վտանգի տակ են նաև Եվրոպայի և Հարավային Ամերիկայի շուկաները:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


31/05/2011