Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍ ԵԿԵՂԵՑԻՆ ԶՈՐՔԵՐ ԿԱՌԱՔԻ ՇԱՐԺԱԿԱՆ… ՎԱՆՔ



Ռուսաստանի զինված ուժերի օդադեսանտային զորքերին տրամադրվել է շարժական առաջին… վանքը: Ռուս ուղղափառ եկեղեցու միջոցներով ստեղծված շարժական վանքը նախատեսված է դաշտային պայմաններում վարժանքների, զորավարժությունների, ինչպես նաև ռազմական հակամարտությունների ժամանակ զինծառայողների կրոնական պահանջները բավարարելու համար: Վանքն ստեղծվել է բեռնատար կցորդի բազայի վրա: Ունի կենսապահովման ներկառուցված համակարգ, էլեկտրական ինքնաբավ գեներատոր և անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներ: Դաշտային պայմաններում վանքը կսպասարկի վեց մարդ:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


30/05/2011