Հայերեն | На русском | In English
Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, ներկայացնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Միացյալ շտաբի նոր հրամանատարին՝ նախկինում ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին, հայտարարել է, որ նրա փորձը, գիտելիքները և կազմակերպչական հմտությունները մեծապես կնպաստեն ՀԱՊԿ-ի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծմանը:
«Ներկայումս կազմակերպության կարեւոր խնդիրներից է մշակել եւ իրականացնել արդյունավետ մեխանիզմներ պաշտպանելու ՀԱՊԿ անդամ պետություններին ժամանակակից սպառնալիքներից ու մարտահրավերներից: Ես վստահ եմ, որ Անատոլի Ալեքսեևիչի փորձը, գիտելիքներն ու կազմակերպչական հմտությունները մեծապես կնպաստեն դրանց լուծմանը»,- ասել է Շոյգուն արարողության ժամանակ՝ Սիդորովին հանձնելով Ռուսաստանի նախագահի շնորհած պատվոգիրը:
Նախարարն իր գոհունակությունն է հայտնել ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական շրջանի հմուտ հրամանատարության կապակցությամբ:
Պատրաստեց Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ