Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՌԴ ԽԼԱՑՆՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՃՆՇԵԼ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՆ
ՌԴ ԽԼԱՑՆՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՃՆՇԵԼ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՆ

Օտարերկրյա ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Հյուսիսային Սիրիայի մարտական գոտում տեղակայվել են նոր ռուսական էլեկտրոնային պայքարի համակարգեր, որոնք ի զորու են խլացնելու ռադարները, խանգարելու էլեկտրոնային համակարգերի աշխատանքը, ինչպես նաև կանխելու արբանյակային նկարահանումները:

Ինչպես հայտնում է աղբյուրը, արդեն իսկ ի կատար են ածվել վերոնշյալ գործողությունները 600 կմ շառավղով տարածքում: Այս վերջին հաղորդագրությունը հետևել է ավելի վաղ հրապարակված մի զեկույցի, որում ասվում էր, թե ռուսական հրթիռային հածանավը հասել է Լաթաքիայի ափ և C-300 համակարգերի միջոցով ապահովելու է հակաօդային անվտանգությունը:

ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը այդ համակարգերը որակել է որպես «ռուսական պղպջակ» A2/AD (արգելամուտք / արգելված գոտի) Սիրիայում: «Նրանք լրացրել են բացը. մեր օդային առավելությունները սահմանափակվում են, -ասել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ֆրենկ Գորենցը հոկտեմբերի վերջին:- Բայց առավել մտահոգիչ են այն նոր հնարավորությունները, որոնք միտված են սահմանափակելու մեր ռազմավարությունը որոշ ոլորտներում (A2/AD)»:

ՆԱՏՕ-ում A2/AD տերմինը սահմանվում է որպես դիմադրություն օտարերկրյա զորքերին, որոնք փորձում են հատել տարածքը՝ սահմանափակելով նրանց արդյունավետ գործողությունը, եթե դրանք, այնուամենայնիվ, հատել են շփման գիծը:

Միացյալ Նահանգներում կարծում էին, թե միայն իրենք են տիրապետում A2 / AD գաղտնիքին, և ՆԱՏՕ-ն երբեք թույլ չի տա, որ հակառակորդի զորքերը ներխուժեն իրենց սահմաններից ներս: Եվ ահա պարզվեց, որ ոչ բոլոր օդանավերը կամ հրթիռները կարող են հատել Ռուսաստանի սահմանը, առավել ևս՝ թիրախային հարվածներ հասցնել: ՆԱՏՕ-ի զինանոցում առկա ամենախելացի զենքի համար էլ գրեթե անհաղթահարելի խոչընդոտ է դառնում ռադիոէլեկտրոնային պայքարի անտեսանելի պատը:

Այսպիսով, ՆԱՏՕ-ն «կուրացել» է: 600 կմ շառավղով տարածքը այլևս անտեսանելի է ՆԱՏՕ-ի համար:

Պատրաստեց Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ