Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ ՄԱԿ-Ի ԳԱՂՏՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ



Ռուսաստանի ԶՈՒ ԳՇ գլխավոր վարչության պետի տեղակալ Վյաչեսլավ Կոնդրաշովը օրերս հայտարարեց, որ ի հեճուկս ԱՄՆ տեսակետի, ռուսական գլխավոր շտաբը համարում է, որ Իրանն ու Հյուսիսային Կորեան «հեռու են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ ստեղծելուց»:
Գեներալը նշել է, որ Մոսկվայում ուշադրություն են դարձրել ՄԱԿ-ի գաղտնի զեկույցի մասին որոշ ԶԼՄ-ների հրապարակումներին, որտեղ ասվում է, որ նշված երկրները հրթիռային տեխնոլոգիաներ են փոխանակել: «Այդ տեղեկությունը համարում ենք բացարձակապես անընդունելի»,¬– ասել է Վ.Կոնդրաշովը:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


24/05/2011