Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՐԱՆԸ ԿՍՏԵՂԾԻ ԶԵՆԻԹԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՄԱԼԻՐ

Իրանը ծրագրում է ստեղծել «երկիր-երկիր», «երկիր-օդ», «երկիր-ծով» տեսակի հեռահար զենիթահրթիռային համալիր: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին:
Մայիսի սկզբին Իրանի ԶՈՒ համալրվել են հակատանկային և հակաուղղաթիռային նոր զինատեսակներով: Հակատանկային զենքն ունակ է գտնելու տանկի զրահի խոցելի տեղերը և դրանց վերևից հարվածելու: Իսկ հակաուղղաթիռային զենքն օժտված է լազերային նշանոցով, ինչը մեծացնում է թիրախի խոցման ճշգրտությունը: Այս զինատեսակների զանգվածային արտադրությունը արդեն սկսվել է:
Պաշտպանության նախարարը նշել է նաև, որ ներկայում արտադրության մեջ են ՀՕՊ տարբեր միջոցներ, որոնք զորքերին կհանձնվեն մոտ ժամանակներս: