Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՎԱՐԿԵՐ` ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱԿԱՌԱԿ
ՎԱՐԿԵՐ` ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱԿԱՌԱԿ

Ֆինանսական և վարկային հաստատությունների մոնիտորինգով զբաղվող գերմանական Facing Finance ոչ կառավարական կազմակերպությունը հայտարարել է, որ Deutsche Bank-ը վարկեր է տրամադրել կասետային ռումբեր արտադրող իսպանական Instalaza S.A. ընկերությանը, թեև Գերմանիան կասետային սպառազինության արգելքի վերաբերյալ կոնվենցիա է ստորագրել: Բացի այդ, բանկը գործնական կապեր ունի կասետային ռումբեր արտադրող առնվազն չորս ըմկերության հետ, այդ գործարքների ֆինանսական ծավալն էլ գնահատվում է 750 միլիոն դոլար: Facing Finance-ը տվյալներ ունի նաև նմանատիպ գործարքներ ծավալած այլ բանկերի մասին: