Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՐՏԵՍԱԿԱՆ ԿՐՔԵՐ



Իրանի հետախուզության ղեկավար Հեյդար Մոսլեխին հայտարարել է երկրում ամերիկյան լրտեսների խոշոր ցանցի բացահայտման մասին: Իրանի հետախուզական և հակահետախուզական օղակների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մոտ 30 մարդ է ձերբակալվել, ովքեր ղեկավարվել են ԿՀՎ-ի կողմից: Associated Press-ը նշում է, որ իրանական հաղորդագրության համաձայն` իրանցիների հավաքագրմանը մասնակցել են ԱՄԷ-ում, Մալայզիայում և Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունները: Լրտեսման հիմնական թիրախներ են եղել գիտահետազոտական ինստիտուտները, համալսարանները, ատոմային օբյեկտները:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


23/05/2011