Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ՊՆ ՏՀԿ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՀ ՊՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, թե սահմանագոտում հայկական օդուժի թռիչքների կապակցությամբ իր կողմից հրաման է տրվել ոչնչացնել հայկական ինքնաթիռները սահմանը խախտելու դեպքում:

Պատասխան. Ադրբեջանի պաշտպանության նախարարն, ըստ երեւույթին, խիստ մտահոգված է եւ փորձում է որպես իրականություն ներկայացնել Ադրբեջանում այս օրերին ընթացող զորավարժության պայմանական սցենարը: Խորհուրդ կտայինք Զաքիր Հասանովին չզբաղվել ավելորդ հռետորաբանությամբ:

Ինչ վերաբերում է սահմանագոտում իրականացվող թռիչքներին, ապա հայկական օդուժը մշտապես ուսումնավարժական թռիչքներ է իրականացնում ՀՀ ամբողջ տարածքում: