Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԵՎ ՎՍՏԱՀՈՒՄ



Որդիս նոր է զորակոչվել բանակ ու հիմա ծառայում է բանակի լավագույն զորամասերից մեկում:

Որպես զինվորի ծնող և նախկին զինվորական, առանձնապես ոգեշնչված եմ մեր բանակի հաջողություններով: Ես իմ որդուն ձեզ եմ վստահել` հավատով ու հույսով, որ այդ երկու տարում կփոխարինեք ինձ, իսկ ես կհորդորեմ նրան, որ լավ ծառայի, հավատարիմ մնա իր երդմանը:

Ցանկանում եմ բաց նամակով իմ շնորհակալությունը հայտնել զորամասի հրամանատար, գնդապետ Կ. Սերոբյանին և մյուս սպաներին, զորամաս մուտք գործած նորակոչիկներին ջերմ ընդունելություն ցուցաբերելու համար և նախապես շնորհավորում եմ որդուս` Արման Վասիլյանին, ու մյուս զինվորներին երդման արարողության առթիվ, մաղթում եմ խաղաղություն, հաջողություններ ծառայության մեջ, բարի վերադարձ: Նրանց եմ հղում իմ հայրական պատգամները:

Ջ. Վասիլյան
զինվորական թոշակառու

ՊԱՏԳԱՄ

Այս հողը պահիր, հայորդի՛ զինվոր,
Աչքդ բաց պահիր, հանկարծ չքնես,
Բռիդ մեջ արյուն ու կյանք է պահված,
Քեզ հույս է դրած, զենքդ չդնես:

Ոտքիդ մոտ մի հին շիրիմ կա հանգած,
Ու կյանք է թաղված ջահել զինվորի,
Քեզնից մի քայլ հետ քո մայրն է կանգնած,
Չթողնես` թուրքը հողդ տրորի:

Մի պահ հե՛տ նայիր, մտածի՛ր մի պահ.
Ամբողջ մի գյուղ է խաղաղ քուն մտած,
Այն տանը նայիր` լույսը չեն մարել`
Անմեղ ու սիրուն մանուկ է քնած:

Ամեն օրոցքում ամեն մի մանուկ
Բազկիդ հույսով է իր աչքը փակում,
Սահմանից այն կողմ գազանն է անկուշտ
Իր ռեխը բացած քնիդ սպասում:

Պաշտպանը եղիր հայրենյաց հողի,
Զենքդ պի՛նդ բռնիր, սեղմի՛ր քո կրծքին,
Նա հնազանդ, դու` հավատարիմ,
Ընկերներ եղեք, հսկե՛ք միասին:
…………………………………………………….
Դե~, քեզ կյանք ու փառք, սիրելի՛ զինվոր,
Պատգամը հիշիր մորդ սրբազան
Ու հիշի՛ր, որ միշտ սպասում են քեզ,
Եվ դու ես շունչը և սյունը ձեր տան:

Խորագիր՝ #35 (1104) 10.09.2015 - 16.09.2015, Բանակ և հասարակություն


10/09/2015