Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՐԱՆԸ ԱՄՆ-ՈՒՄ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Մոհամմադ Քարիմ Աբեդին հայտարարել է, որ Իրանը շուտով կստեղծի տեղեկատվական գործակալություն, որն անգլերեն լեզվով զեկույցներ է պատրաստելու ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ: Գործակալությունը կկոչվի «Մարդու իրավունքների լրատվական գործակալություն»: Աբեդիի խոսքով, Արևմուտքում մարդու իրավունքների խախտումը տարիներ շարունակ անուշադրության է մատնվել համաշխարհային լրատվամիջոցների կողմից: