Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՎՐԱՍՏԱՆԻ ԲԱՆԱԿԻ ՆՈՐ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ

Անկախության օրվա` մայիսի 26-ի շքերթի փորձի ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է 3 նորույթ` իսրայելական «Սփայդեր» զենիթահրթիռային համալիրներ և երկու տեսակի զրահամեենա` «Վուլֆը» և արդեն պատրաստի մասերից Թբիլիսիի ավիացիոն գործարանում հավաքված «Դիդգորին»: Այս մասին տեղակացրել է «Արսենալ» ռազմական-վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր Իրաքլի Ալադաշվիլին:
Նրա խոսքով, «Դիդգորին» հավաքվել է ամերիկյան «Ֆորդ» ավտոմեքենայի հենքի վրա: Զրահամեքենան կարող է օգտագործվել հետախուզական նպատակով և որպես փոխադրամիջոց: Ինչ վերաբերում է «Սփայդեր» ԶՀՀ-ին, ապա Վրաստանն այն կիրառել է դեռ 2008թ. օգոստոսի պատերազմում` հանկարծակիի բերելով ռուսական ՌՕՈՒ: