Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՎՐԱՑԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԲԱՆԱԿ ՏԱՆԵԼ 20 ՏԱՐԵԿԱՆԻՑ

Վրաստանի «Իրավունք և ազատություն» միավորման ղեկավար Իրաքլի Սեսիաշվիլին անցյալ շաբաթ առաջարկել է զորակոչի տարիքը սահմանել 20 տարին` 18-ի փոխարեն: «18 տարեկան երիտասարդները ո´չ ֆիզիկապես, ո´չ հոգեբանորեն պատրաստ չեն ծառայության: Բացի դրանից, զորակոչի ցածր տարիքը դպրոցների շրջանավարտներին խանգարում է բուհ ընդունվել»,– կարծում է Սեսիաշվիլին: