Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊՈՆՏՈՍԻ ՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ
ՊՈՆՏՈՍԻ ՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ

Մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է: Ամբողջ աշխարհում հունական համայնքի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցում 1916-23 թթ.-ին Օսմանյան կայսրության և քեմալական Թուրքիայի կազմակերպած հույների կոտորածների զոհերի հիշատակին:

Ըստ տարբեր աղբյուրների՝ ցեղասպանության զոհ են դարձել մինչև 1.200.000 հույներ: Սա արձանագրվել է պատմության մեջ իբրև քսաներորդ դարի երկրորդ եղեռն։

Պոնտոսի հույների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Հունաստանը, Կիպրոսը, Շվեդիան, ԱՄՆ-ի Նյու-Յորք, Հարավային Կարոլինա, Նյու Ջերսի, Ֆլորիդա, Մասաչուսեթս, Փենսիլվանիա և Իլինոյս նահանգները։

2015 թվականի մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովը ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրությունում հույների և ասորիների ցեղասպանությունը մարտի 24-ին:

Հայաստանում հունական համայնքի ներկայացուցիչները ավանդաբար այցելում են Ծիծեռնակաբերդ: Այս տարի առաջին անգամ Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակման օրը հաստատված է պետականորեն:

Բ.ՄՈՎՍԻՍՅԱՆ