Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՅՑ ԶՈՐԱՄԱՍ
ԱՅՑ ԶՈՐԱՄԱՍ

Մայիսի 12-ին ՄԷՍԻ համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողներն այցելեցին Երևանի զորամասերից մեկը. սա համալսարանականների երրորդ այցն էր զինված ուժեր: Ուսանողներին ջերմ և սիրով դիմավորեց զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Դանիելյանը: Նա հանգամանալի ներկայացրեց զինված ուժերում իրենց զորքերի դերն ու նշանակությունը, ներկայացրեց զորամասի առօրյան, պատասխանեց ուսանողներին հուզող հարցերի: Զորամասի հրամանատար գնդապետ Ա. Կոտոյանի կարգադրությամբ ուսանողներին ներկայացվեցին մի շարք զինատեսակներ, բացատրվեց դրանց օգտագործման ձևերը, ցույց տրվեցին տարբեր նպատակներով նախատեսված զինվորական համազգեստներ: Ուսանողները եղան ակումբում, շտաբում, որոշակի պատկերացում կազմեցին նաև շտաբի գործունեության մասին, ապա քայլերն ուղղեցին դեպի զոհված ազատամարտիկների և զինվորների հիշատակին կառուցված հուշակոթող և լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը:

Այցի ավարտին ուսանողները եղան նաև զինվորական ճաշարանում, հյուրասիրվեցին զինվորական ուտելիքով:

Բուհ վերադարձան մեծապես տպավորված ջերմ ընդունելությունից և զորամասային կյանքից:

Հասմիկ ԿԱՐԱԳՈՒԼՅԱՆ
բ.գ.թ., դոցենտ