Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԵՌ ԱՎԱՐՏՎԱԾ ՉԷ
ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԵՌ ԱՎԱՐՏՎԱԾ ՉԷ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 12-ին աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ, եղել առաջնագծում։

Այնուհետեւ մարզի զորամասերից մեկում մամուլի ասուլիս է հրավիրել։ Ներկայացնում ենք հատվածներ պաշտպանության նախարարի խոսքից.

«Այս ժամանակահատվածն առանձնահատուկ էր։ Ձեւավորվել է 2016-2020թթ. ԶՈւ պաշտպանության ոլորտի զարգացման պլանը, որտեղ կներառվեն պաշտպանական ոլորտի բոլոր գերատեսչությունների համապատասխան խնդիրները՝ պաշտպանական միասնական համակարգ ձեւավորելու համար»։

♦♦♦

«Այսօր զինված ուժերի հավասարակշռության եւ նոր սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման, բարոյահոգեբանական մակարդակի եւ որակական պատրաստվածության շնորհիվ ուժերի հավասարակշռությունը պահպանվում է»։

♦♦♦

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բարձր մակարդակի վրա են հատկապես ռազմատեխնիկական համագործակցության առումով»։

♦♦♦

«Միջազգային համագործակցության ոլորտում պահպանվել են բանակցային եւ գործընկերային հարաբերությունների գործող շրջանակները, որոնք թույլ են տվել պահպանելու Հայաստանի ներուժն ու կարողությունները։ Չնայած հաշվետու ժամանակահատվածում միջազգային հակամարտությունների աճին, ՊՆ-ն ապահովել է օտարերկրյա պետությունների, կազմակերպությունների հետ ռազմաքաղաքական հարաբերությունների համաչափ զարգացում՝ պահպանելով միջազգային երաշխիքների փոխլրացնող համակարգը։