Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Հակոբ Վարդովյանը՝ Գյուլլյու Հակոբը, Օսմանյան կայսրության մեջ թուրքական թատրոնի հիմնադիրն է համարվում։ 1868-ին ստեղծել է մեծ թատերախումբ՝ «Վարդովյան թատրոնը»։ Այն Մերձավոր Արեւելքի ամենամեծ եւ կայուն ծրագրով գործող թատերախումբն էր։
♦♦♦
Մանաս. հայ նկարիչների ընտանիք (XVIIդ. մինչեւ 1920թ.), սուլթանների պալատական նկարիչներն էին։ Նրանք թուրքական արվեստում առաջինն են, որ ստեղծել են դիմանկարներ, երփնագրել կտավի վրա։ Վարել են նաեւ դիվանագիտական պաշտոններ. Գասպար Մանասը 32 տարի Թուրքիայի դեսպանատան առաջին քարտուղարն էր Վիեննայում, Ռուբեն Մանասը՝ Փարիզում։ Սեպուհ Մանասը դեսպանատան առաջին քարտուղարն էր Շվեդիայում, ապա՝ 30 տարի Փարիզում։
♦♦♦
Կ. Պոլսում ծնված հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր Տիգրան Չուխաջյանը թուրքական օպերետի հիմնադիրն է։
♦♦♦
Հովհաննես Մյուհենտիսյանի ստեղծած նուրբ տպատառերը օգտագործվել են ոչ միայն Կ. Պոլսում, այլեւ հայաշատ այլ վայրերի տպարաններում։ Թուրքական տպագրության զարգացման գործում ունեցած մեծ վաստակի շնորհիվ նրան անվանում էին «Թուրքական Գուտենբերգ»։
♦♦♦
Վիգեն, Հովսեփ, Գեւորգ Աբդուլլահները լուսանկարչության սկզբնավորողներն են Թուրքիայում։
♦♦♦
Լեզվաբան, թուրքագետ Հակոբ Մարթայանը եղել է թուրք լեզվաբանների միության գլխավոր մասնագետը։ Տիրապետել է անգլերեն, թուրքերեն, ֆրանսերեն, հունարեն, իսպաներեն, իտալերեն, ռուսերեն, լեհերեն եւ այլ լեզուների, ստացել է Դիլաչար (լեզվի բանալի) մականունը։ Եղել է թուրքական հանրագիտարանի գլխավոր խմբագիրը։
♦♦♦
Աշխարհահռչակ Սեւան Բչաքչը, ով Բչաքչ մատանու պիտակի ստեղծողն է, իր հրաշագեղ արվեստով Թուրքիայի պարծանքն է համարվում։ Նրա աշխատանքները կրում են թագուհի Ելիզավետա 2-րդը, Բրուք Շիլցը եւ բազմաթիվ հայտնի անձինք։

Պատրաստեց՝ ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
մայոր