Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ



Հայոց բանակի զինվոր հաղթանդամ,
Սուրբ հողը հայոց դու պետք է պահես,
Հարկ եղած դեպքում քո կյանքը անգամ
Հանուն հայրենիքի դու չխնայես…

Հայոց աշխարհի մարտունակ բանակ,
Երիտասարդ ես, բայց շատ փորձառու,
Տանելու ես միշտ փայլուն հաղթանակ,
Պայծառ օրերդ դեռ նոր են գալու:

Օրը հասել է մեր հաղթանակի,
Իրավունք չունենք մենք հապաղելու,
Հզոր է ոգին հայոց բանակի,
Դրոշը հաղթական է ծածանվելու:

Քեզ ցանկանում ենք փայլուն ապագա,
Կանաչ ճանապարհ դեպի հաղթանակ,
Դու պետք է դառնաս Կովկասի արքա,
Հզոր, մարտունակ, փառապանծ բանակ:

Արշալույս ԷԼՈՅԱՆ

Խորագիր՝ #14 (1083) 16.04.2015 – 22.04.2015, Հոգևոր-մշակութային


16/04/2015