Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

F-22-ՆԵՐԻ ԹՌԻՉՔՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԵՆ



ԱՄՆ օդուժի հրամանատարությունը անորոշ ժամանակով դադարեցրել է F-22 Raptor կործանիչների թռիչքները` թթվածնի փոխանցման համակարգում հնարավոր թերությունների պատճառով: Մարտի վերջին նույն պատճառով կործանիչների թռիչքի առավելագույն բարձրության սահմանափակում էր սահմանվել, օդաչուներին արգելվել էր սովորական վարժաթռիչքների ժամանակ 7,6 հազար մետրից վերև բարձրանալ: Նման որոշում ընդունելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ թթվածնի փոխանցման համակարգի շարքից դուրս գալու դեպքում օդաչուն 10 վայրկյան ունի մինչև ուշաթափվելը, իսկ նշված բարձրությունից այդ ժամանակահատվածում նա կհասցնի ինքնաթիռը իջեցնել մինչև 5,4 հազար մետր բարձրություն, ուր արդեն հնարավոր է շնչել առանց հատուկ դիմակի: Առավելագույն բարձրության սահմանման մասին մարտին ընդունված որոշումը վերաբերում էր միայն ուսումնավարժական թռիչքներին: Նոր որոշումը բոլոր, այդ թվում մարտական թռիչքներ կատարող F-22-ի համար է:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


10/05/2011