Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՇՎԵԴԻԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԸ
ՇՎԵԴԻԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԸ

Այսուհետ շվեդական բանակի Agusta Westland AW109 ուղղաթիռների տեխնիկական սպասարկումը կիրականացնի շվեդական SAAB ընկերությունը: Ընկերության և Շվեդիայի զինված ուժերի նյութական ապահովման գործակալության միջև համապատասխան պայմանագիր է ստորագրվել 6 տարի ժամկետով` դրա ավարտին ևս 2 տարով այն երկարացնելու հնարավորությամբ: Գործարքը կարժենա շուրջ 145 միլիոն դոլար: Պայմանագիրը ուժի մեջ կմտնի 2012 թվականից: SAAB-ը կիրականացնի Շվեդիայի զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող 20 միավոր AW109 ուղղաթիռների նորոգում և տեխնիկական սպասարկում: Նախկինում դրա պատասխանատուն Agusta Westland ընկերությունն էր: