Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՎՍ ՄԵԿ ՏԱՐՈՎ



Գերմանիայի կառավարությունը որոշել է ևս մեկ տարով երկարաձգել Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելությանը երկրի զինված ուժերի մասնակցության մանդատը: Նույն որոշմամբ նախատեսվում է գերմանական զորակազմի առավելագույն թվաքանակը կրճատել 2500-ից մինչև 1850-ի: Որոշումը դեռ պետք է հաստատվի խորհրդարանի կողմից, սակայն Կոսովոյում միջազգային ուժերի թվի աստիճանական կրճատման պայմաններում այն ամենայն հավանականությամբ կընդունվի:
Գերմանիան ՆԱՏՕ-ի առաքելության հիմնական մասնակիցն է: Վերջին պաշտոնական տվյալների համաձայն` այժմ Կոսովոյում կա բունդեսվերի 1355 զինծառայող:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


05/05/2011