Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Հարգելի՛ «Հայ զինվոր»

Ուզում ենք զինվորական թերթի միջոցով շնորհավորել մեր ընկերոջ՝ Ավետիս Հարությունյանի ծննդյան 22-ամյակը: Ավետիսը ծառայում է սահմանամերձ զորամասում: Նա դիրքապահ է եւ իր անբասիր, պարտաճանաչ ծառայությամբ բարձր է պահում հայ զինվորի եւ հայրենիքի պատիվը:

-Սիրելի՛ Ավետիս, շնորհակալություն ծառայությանդ համար, շնորհակալություն, որ նվիրումով ու բարձր գիտակցությամբ ես կատարում սրբազան պարտքդ հայրենիքի հանդեպ: Եղի՛ր ամուր եւ շարունակի՛ր անառիկ պահել մեր հայրենիքի սահմանները: Թող իրականություն դառնան քո բոլոր իղձերն ու երազանքները: Ծնունդդ շնորհավոր եւ բարի վերադարձ:

Ընկերներ