Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ



Մի քանի ժամից քեռուս տղան՝ Ռաֆայել Հովհաննիսյանը, կարժանանա հայոց երկրին ծառայելու պատվին: Մի քանի ժամից համազգեստ կկրի ու զինվոր կդառնա: 100 տարի առաջ մենք բանակ չունեինք, ու մեր տատերին ու պապերին մորթեցին, մեր ազգի տոհմածառը յաթաղանի մի հարվածով կտրեցին: Մեր մեծ տատիկն ու մեծ պապիկը, յաթաղանից մազապուրծ, հանդիպեցին Նախիջեւանում՝ Իգդիրի գաղթականների շարքերում: Օրդուբադում որոշ ժամանակ ապրելուց հետո տեղահանվեցին ու հաստատվեցին Արեւելյան Հայաստանում, ուր նոր ծիլեր արձակեց այսօր արդեն մեր մեծ գերդաստանը (մայրական կողմից): Այսօր այդ մեծ գերդաստանից մեր բաժին պարտքն ենք տալիս հայոց երկրի խաղաղությանը:

Բարի ծառայություն, ախպե՛րս:

Աստված քեզ ու զինակիցներիդ պահապան:

Պահի՛ր ու պաշտպանի՛ր հողը հայրենի, որ առաջ չգա թուրքը վայրենի:

Խորագիր՝ #03 (1072) 29.01.2015 – 4.02.2015, Բանակ և հասարակություն


30/01/2015