Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՍ ԷԼ ԲԱՆԱԿԻՍ ՏԱՐԻՔԻՆ ԵՄ
ԵՍ ԷԼ ԲԱՆԱԿԻՍ ՏԱՐԻՔԻՆ ԵՄ

Հայոց բանակը բազմիցս ապացուցել է, որ հզոր է: Մեր հարևանները ամեն անգամ դիվերսիաներ են կազմակերպում, գաղտագողի, ինչպես վախկոտ ու գող շուն, փորձում են ներխուժել մեր սրբազան հողը, բայց արժանի ու դաժան հակահարված ստանալով՝ հետ շպրտվում իրենց բները: Նրանք չեն խնայում անգամ իրենց զինվորների կյանքը: Թշնամին պարծենում է իր բազմահազարանոց բանակով, նավթադոլարներով ձեռք բերած ռազմամթերքով, փորձում է վախեցնել, սպառնալ մեզ, բայց, թող լավ իմանա, որ 23-ամյա կռիվներում թրծված հայոց բանակը ոչ թե քանակ է, այլ որակ, եւ որ ամեն զինվորի մեջ մի հսկայական բանակի չափ ուժ կա: Չեն ուզում գիտակցել, հասկանալ, որ իրենք անզոր են մեր ուժի դեմ:

Հայը միշտ բաց ճակատով է նայել ճշմարտության աչքերին և ամոթով չի մնացել սերունդների առջև:

Հա՛յ զինվոր, քո գործն արդար է, դու պաշտպանում ես քո տունը, քո ծնողներին, քո հայրենիքը:

Ես հպարտանում եմ իմ բանակով, որի մի մասնիկն էլ այսօր ես եմ: Ինձ համար կրկնակի տոն է Հայոց բանակի օրը: Ես էլ իմ բանակի հետ միասին հունվարի 28-ին դառնում եմ 23 տարեկան. այս փաստը ավելի քան պարտավորեցնող է: Թերևս նախախնամությունն ինքն էր որոշել, որ ես ընտրեի զինվորականի բարդ, բայց միաժամանակ պատվավոր ուղին:

Շնորհավոր ծնունդդ, իմ սիրելի՛ հայկական բանակ, մենք դեռ շատ-շատ անելիքներ ունենք և հաղթական երկար ճանապարհ պիտի անցնենք:

Շնորհավորում եմ բոլոր զինվորականներին եւ հատկապես դիրքապահ զինվորներին, հերոս ազատամարտիկներին, որոնց շնորհիվ անառիկ են մեր երկրի սահմանները: Սիրով շնորհավորում եմ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի դասախոսական և սպայական անձնակազմին, որոնք մեծ ներդրում ունեն հայոց բանակի կայացման գործում:

Նելլի ԳԱԼՍՏՅԱՆ
կուրսանտ