Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅՈՑ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ժամանակագրությունը գիտություն է պատմական ժամանակը որոշելու մասին։ Ժամանակագիրն այդ պատմական ժամանակի դեպքերն ու իրադարձությունները հիշատակող, արձանագրող հեղինակն է։ Հայ իրականության մեջ զուտ ժամանակագրական երկեր տարբեր ընդգրկումներով ստեղծվել են 12-19-րդ դարերում։

Հայ առաջին նշանավոր ժամանակագիրներից են Սամուել Անեցին (12-րդ դար), Մատթեոս Ուռհայեցին (11-12-րդ դարեր), Մխիթար Այրիվանեցին (13-րդ դար)։ Նրանք համարվում են ոչ թե պատմիչներ կամ պարզապես տարեգիրներ, որոնք նշում, բայց չեն վերլուծում տվյալ ժամանակաշրջանի դեպքերն ու իրադարձությունները, այլ պատմագետ-գիտնականներ, որոնք իրենց երկերում ճշտում են այդ դեպքերի եւ իրադարձությունների կատարման ստույգ թվականները, կազմում ժամանակագրական համակարգեր, բացահայտում տարբեր երկրներում կատարված եղելությունների ժամանակագրական կապերը։