Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ ԼՂՀ ՊՆ ծառայողական խորհրդակցություն` նվիրված 2014թ. ամառային զորակոչի արդյունքների ամփոփմանը և 2014թ. ձմեռային զորակոչի խնդիրների քննարկմանը:

Խորհրդակցությունը բացեց և ներածական խոսքով հանդես եկավ ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Այնուհետև զեկույցով հանդես եկավ հանրապետության գլխավոր զինվորական կոմիսարը՝ մանրակրկիտ ներկայացնելով ընթացիկ տարվա ամառային զորակոչի արդյունքները: Վերջինիս զեկույցում կարևորվեցին արձանագրված ձեռքբերումներն ու թերացումները, իսկ այնուհետև ներկայացվեցին գալիք ձմեռային զորակոչին ընդառաջ նախապատրաստական ուղղությամբ համալիր աշխատանքները:

Անցած ու առաջիկա զորակոչին անդրադարձավ ԼՂՀ ՊԲ կազմզորահավաքային բաժնի պետը՝ բավարար գնահատելով ամառային զորակոչի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: Նա խորհրդակցության մասնակիցներին ներկայացրեց զորամասերում և ստորաբաժանումներում նոր համալրման ընդունման ուղղությամբ իրականացված ու իրականացվող նախապատրաստական գործընթացների ընդհանուր կարգը և վիճակը: Ելույթ ունեցավ նաև ԼՂՀ առողջապահության փոխնախարար Ղուկասյանը՝ ներկայացնելով զորակոչի ընթացքում իրենց գերատեսչության կատարած աշխատանքները:

Խորհրդակցությունն ամփոփեց ԼՂՀ պաշտպանության նախարարը՝ իր նկատառումները ներկայացնելով խորհրդակցության մասնակիցներին: Տվեց հանձնարարականներ համապատասխան բաժիններին՝ մեկ անգամ ևս հրահանգելով նախատեսվող գործընթացները ճիշտ և անթերի կազմակերպելու: Հանդիսավոր մասին հետևեց նաև պարգևատրման արարողությունը:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ