Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-Ը ՉՈՒՆԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ



«ԱՄՆ-ն արտասահմանում թանկարժեք ռազմական գործողություններ ֆինանսավորելու տնտեսական ռեսուրսներ չունի, և այդ իրավիճակը դժվար թե փոփոխվի 2016 թ.-ին Սպիտակ տուն նոր նախագահի գալով»,- հայտարարել են փորձագետները «ՌԻԱ Նովոստի»-ին:

Նյու Ջերսի նահանգում գտնվող ռազմակայանում, Աֆղանստանից վերադարձած երեք հազար զինվորականների առջև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ արտասահմանում ամերիկյան բանակի խոշոր գործողությունների ժամանակն արդեն անցել է: ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների ռազմական առաքելությունն Աֆղանստանում պաշտոնապես ավարտվել է դեկտեմբերի 7-ին, և մինչև տարվա վերջ Դաշինքն իր զորքերը դուրս կբերի այդ երկրից:

ԱՄՆ-ը, մի շարք դաշնակից երկրների աջակցությամբ, օգոստոսից օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Փորձագետները քիչ հավանական են համարում, որ տվյալ գործողությունը կարող է անցնել ցամաքային փուլի: «Այս գործողությունն իրականացնող զինված ուժերի (դրանք ցամաքային զորքեր են և ծովային հետևակի կորպուսը) թվաքանակը ներկա պահին կրճատվում է. ԱՄՆ գլխավոր ռազմավարական առաջնայնությունը հայտարարվել է Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը: ԱՄՆ կարծիքով, այնտեղ են այժմ Նահանգների ազգային անվտանգության հիմնական սպառնալիքներն ու մարտահրավերները»,- նշել է ԱՄՆ և Կանադայի ինստիտուտի փոխտնօրեն Պավել Զոլոտարյովը:

Խորագիր՝ #50 (1068) 25.12.2014 – 26.12.2014, Ռազմական


25/12/2014