Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ՀԱՅՐԵՆԻՔՍ ԳՐԿԱԾ ԵՄ ԱՊՐՈՒՄ



Ես հայրենիքս գրկած եմ ապրում,

Որ ամենուրեք նրա շունչն զգամ

Իմ դեմքի վրա,

Իմ կրծքի վրա զգամ թրթռուն

Զարկերը սրտի,

Որով հաստատի

Հավերժությունը մեր գոյատեւման…

Ես հայրենիքս գրկած եմ ապրում,

Որ նրա ազնիվ ու տոհմիկ արյան

Կանչը ժառանգեմ ոգու ճիչ որպես,

Ու որպես ազգիս արթուն պահապան,

Գուրգուրեմ նրան սիրահարի պես,-

Ես հայրենիքս գրկած եմ ապրում…

ՄԵՏԱՔՍԵ

Խորագիր՝ #48 (1066) 11.12.2014 – 17.12.2014, Ազգային բանակ


11/12/2014