Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ԻՐԱՆԻ ԱՐԵՒԵԼՅԱՆ ԱՏՐՊԱՏԱԿԱՆՈՒՄ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ԻՐԱՆԻ ԱՐԵՒԵԼՅԱՆ ԱՏՐՊԱՏԱԿԱՆՈՒՄ

Իրանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարների ցուցահանդես է կազմակերպվել, հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Համաձայն հաղորդագրության՝ Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Արասբարան (Ղարադաղ) քաղաքի մշակույթի տանը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողություն, որին ներկա են եղել Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, ԻԻՀ Մեջլիսում իրանահայերի շահերը ներկայացնող պատգամավոր Կարեն Խանլարյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Արասբարանի մշակույթի տան տնօրենը և մշակույթի այլ գործիչներ:

Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Փարիզի քաղաքապետարանի ցուցասրահում 2015թ. առաջին կեսին եւս կկայանա մեծ ցուցահանդես: Ցեղասպանությանը նվիրված լուսանկարների ցուցադրություններ կլինեն Հունաստանում, Կիպրոսում եւ բազմաթիվ այլ երկրներում: