Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ՀՕՊ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ



Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության եւ ինֆորմատիկայի պետական համալսարանի (ՄԷՍԻ) երևանյան մասնաճյուղի ուսանողներն օրերս այցելեցին ՀՕՊ-ի զորքեր. սա համալսարանի երկրորդ այցն էր զինված ուժեր: Այստեղ նրանց ջերմ և սիրով դիմավորեց փոխգնդապետ Մ.Վարդանյանը, որի հանձնարարականով հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ա.Ստեփանյանն ուսանողներին ուղեկցեց հրամանատարական կետ՝ բացատրելով զինված ուժերում իրենց զորքերի դերն ու նշանակությունը: Հրամանատարական կետի դերի և նշանակության մասին բացատրություններ տվեց մարտկոցի հրամանատար, մայոր Խ.Չոբանյանը: Զորամասի հրամանատար, գնդապետ Մ.Սահակյանը ներկայանալով ուսանողներին, ողջունեց և խրախուսեց նրանց այցը զորամաս: Փոխգնդապետ Գ. Զեյնալյանի ուղեկցությամբ ուսանողները եղան զորանոցում, ծանոթացան զինվորի առօրյային, պարտականություններին, հանձնարարականներին:

Ջերմ ընդունելությունը, ներզորամասային կյանքը, հակաօդային պաշտպանության հզոր տեխնիկան ոգևորել էր ուսանողներին: Նրանք իրենց աչքով տեսան այն, ինչի մասին միայն լսել էին` կայացած ու հզոր բանակ:

ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱԳՈՒԼՅԱՆ
բ.գ.թ., դոցենտ

Խորագիր՝ #43 (1061) 6.11.2014 – 12.11.2014, Բանակ և հասարակություն


06/11/2014