Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ՄԱՐՏԱԳԼԽԻԿՆԵՐ` STM ՀՐԹԻՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ



«Raytheon» ընկերությունը փորձարկել է «Small Tactical Munition» (STM) հրթիռների համար նախատեսված նոր մարտագլխիկները, որոնք արտադրել է «NammoTalley» ընկերությունը` հատուկ «Raytheon» STM հրթիռների համար: «Raytheon» –ի արտադրած ամենափոքր հրթիռը`STM-ը, ունի 13 ֆունտ` մոտ 7կգ քաշ և 2 մետր երկարություն և նախատեսված է անօդաչու օդանավերի համար:
– Թեթև քաշով և փոքր չափսերի STM հրթիռները հնարավորություն են տալիս անօդաչու օդանավերին ավելի երկար մնալու օդում և կրելու ավելի շատ զենք, քան նրանք կարող էին, եթե զինված լինեին 100 ֆունտ` մոտ 45կգ քաշ ունեցող հրթիռով: STM-ը հնարավորություն է տալիս զինելու փոքր անօդաչու օդանավերը, օրինակ ` «Shadow 200»-ը, որն անհնար է զինել այլ հրթիռներով ,- ասում է «Raytheon» ընկերության անօդաչու օդանավերի հարցերով փոխտնօրեն Բոբ Ֆրանսուան:
2010 թ-ի ընթացքում «Raytheon» ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը ԱՄՆ-ի Մասսաչուսեթս նահանգի Ուոլհելմ քաղաքում է, կնքել է 25 մլրդ ԱՄՆ դոլարի վաճառքի պայմանագրեր: Ընկերության`ամբողջ աշխարհով մեկ սփռված գրասենյակներում աշխատում է ավելի քան 72,000 մարդ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


22/04/2011