Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
500 ՄԱՀԱՊԱՐՏ
500 ՄԱՀԱՊԱՐՏ

Ջոկատներ են այս կածանով անցել,
Ջոկատներ` անահ մահապարտների,
Նրանցից շատերը չեն վերադարձել`
Թողնելով դրոշմը ոտնահետքերի:

Անցել են խրոխտ, անցել ամրակուռ,
Ու դարձի ճամփա չկար ոչ մեկին,
Շուշին դարձել էր ոգու սուրբ մատուռ
Պատրաստ գրկելու իր ուխտավորին:

Զանգեր են հնչում սուրբ Ղազանչեցոց,
Զանգեր փրկության ու ազատության,
Ազատ է Շուշին` որպես ապացույց
Նահատակների արահետն է այն:

Անձրեւով լցված կրնկափոսի մեջ
«Ապրեմ- չապրեմ» ծաղիկն է բացվել,
Վաղորդյան շաղոտ թերթիկների մեջ
Ցասման վրեժն է ընդմիշտ քարացել:

Զգույշ, չտրորես, անցո՛րդ իմ բարի,
Վրեժից ծնված ծաղիկն այդ քնքուշ,
Լուռ հայացքով դու գլուխ խոնարհիր,
Ու կտա նա քեզ ե՛ւ ոգի, ե՛ւ ուժ:

Ճամփա կդառնա արահետն այս լույս
Ճանապարհ` երթի ու վերադարձի,
Ու թող միշտ բացվի ծաղիկն այս քնքուշ
Հոգու ծալքերում անեն անցորդի:

ԽԱՉԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Ազատամարտիկ,
«Սասունցի Դավիթ» ջոկատ