Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՄԱՐԹՖՈՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՎԵՐԱՑՆՈՒՄ Է ՍԹՐԵՍԸ



Վետերանների պաշտպանության դեպարտամենտը (ՎՊԴ) սմարթֆոն հեռախոսների համար ստեղծել է «PTSD Coach» ծրագրային ապահովումը, որի օգնությամբ հետվնասվածքային սթրեսով տառապող վետերանները ցանկացած պահին կկարողանան վերացնել սթրեսը:
«PTSD Coach»–ը վետերաններին աջակցելու` ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության և ՎՊԴ համատեղ մշակած ծրագրերից մեկն է:
-Այս ծրագիրը հնարավորություն կտա ցանկացած պահի, ցանկացած վայրում օգնելու վետերաններին: Մենք հույս ունենք, որ նրանց ընտանիքները և ընկերները նույնպես այս անվճար ծրագիրը կբեռնեն իրենց հեռախոսների մեջ,- ասել է ՎՊԴ-ի քարտուղար Էրիկ Կ. Շինսեկին:
Այս ծրագիրը հիմնականում նախատեսված է այն ֆիզիկական անձանց տրամադրվող ծառայությունների ոլորտը ընդլայնելու համար, ովքեր արդեն հոգեբանական խնամքի տակ են: Ծրագրի ինտերֆեյսը և օգտագործելու հարմարանքները նախագծվել են հատուկ վետերանների և մարտիկների համար:
-Սա հոյակապ ծառայություն է վետերանների, նրանց ընտանիքների և ընկերների համար, բայց այն չպետք է դիտվի որպես ավանդական բուժմանը փոխարինող միջոց,- ասել է ՎՊԴ-ում աշխատող բժիշկ Ռոբերտ Պետզելը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


21/04/2011