Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ ՍԿՍԵԼՈՒ



-Հնարավոր է, որ նոր միջուկային փորձարկումներ սկսվեն, քանի որ Հյուսիսային Կորեան միջուկային փորձարկումների համար նախատեսված բավականին շատ ենթակառուցվածքներ ունի, և նախաձեռնել է ևս մեկի ստեղծման աշխատանքներին,- հայտնել է Հարավային Կորեայի ազգային հետախուզության ծառայության պետ Վոն Սեյ Հունը:
Առաջին երկու միջուկային փորձարկումները Հյուսիսային Կորեան կատարել է 2006 թ-ի հոկտեմբերին և 2009 թ-ի մայիսին: Յոնգբիոն քաղաքը տասնամյակներ շարունակ Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի արտադրման ծրագրի «սիրտն» է: Այնտեղ տեղակայված գազային գրաֆիտով աշխատող ռեակտորը 6-ից 8 միջուկային ռումբերի համար անհրաժեշտ քանակի պլուտոն է արտադրել:
Հարավային Կորեայի պաշտոնատար անձինք մտահոգություն են հայտնել Հյուսիսային Կորեայի ուրանի հարստացման ծրագրի անվտանգության վերաբերյալ. արդյո՞ք Փհենյանը կարող է ուրանի հարստացման այնպիսի գործարան կառուցել, որը համապատասխանի անվտանգության միջազգային չափանիշներին: Ուրանի հարստացման ծրագրի շնորհիվ Հյուսիային Կորեան հնարավորություն կունենա պլուտոնով պատրաստվող միջուկային զենքից բացի, ևս մեկ եղանակով միջուկային զենք արտադրելու:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


21/04/2011