Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ՊԱԿԱՍԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ



Իսրայելի ռազմաօդային ուժերը առաջիկա տարիներին կարող են կործանիչների պակաս զգալ: 2010թ. Իսրայելը ԱՄՆ հետ 2,75 միլիարդ դոլարի պայմանագիր է ստորագրել` F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ: Պայմանագրով հետագայում ևս 75 ինքնաթիռի գնում է նախատեսվում: Սկզբնապես ենթադրվում էր, որ առաջին կործանիչը Իսրայելը կստանա 2016թ., սակայն F-35-ի ստեղծման ծրագիրը երկարաձգվեց մինչև 2018թ.: Ժամկետների երկարաձգման պատճառով իսրայելական օդուժի հրամանատարությունը երկփուլ ծրագիր է մշակել, որը թույլ կտա պահպանել օդուժի մարտունակությունը մինչև F-35-ի մատակարարումը: Առաջին փուլում կարդիականացվեն սպառազինության մեջ գտնվող F-15 և F-16 կործանիչները, երկրորդ փուլում որոշակի քանակությամբ ավելի թարմ, օգտագործված F-15 ինքնաթիռներ կգնվեն:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


21/04/2011