Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ



ԱՄՆ ռազմաօդային ուժերում վերանայել են հինգերորդ սերնդի F-22 Raptor կոչծանիչների օդաչուների մարտական պատրաստության ռազմավարությունը: Այժմ օդաչուները պատրաստություն կանցնեն T-38C Talon ուսումնամարզական ինքնաթիռների դեմ «օդային մարտերի» ժամանակ: Դրանք փոքր չափսեր ունեն և թույլ են տալիս F-22-ի օդաչուներին ուսուցանել թիրախների հայտնաբերում` ցերեկը` դիտելու միջոցով, գիշերը` միայն ինֆրակարմիր սենսորների միջոցով: Նման մոտեցումն անհրաժեշտ է, քանի որ ինքնաթիռի կիրառման հայեցակարգը թույլ է տալիս ռադարները միացնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Ռադարները չեն միացվում ինքնաթիռի հայտնաբերումը կանխելու նպատակով: Օդուժի հրամանատարությունը կարծում է, որ ուսուցման այս ձևը կպահպանվի ևս մի քանի տարի, քանի որ դեռևս չկա համարժեք տեխնիկական և թռիչքային տվյալներ ունեցող ինքնաթիռ, որի մասնակցությամբ էլ հնարավոր կլիներ կազմակերպել համեմատական ուսումնամարտական թռիչքներ: Ընդ որում, չի քննարկվում նաև երկու F-22-ի համատեղ վարժանքների հնարավորությունը` դրանց համատեղ թռիչքի թանկարժեքության պատճառով:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


21/04/2011