Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՑՎԵԼ Է «ԿԱԼԱՇՆԻԿՈՎ» ԿՈՆՑԵՌՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ
ԲԱՑՎԵԼ Է «ԿԱԼԱՇՆԻԿՈՎ» ԿՈՆՑԵՌՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսաստանի Դաշնության «Կալաշնիկով» կոնցեռնի տարածաշրջանային սպասարկման կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կոնցեռնի ներկայացուցչության բացման արարողությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր խոսքում կարևորել է սպառազինության և ռազմական տեխնիկայի բնագավառում հայ-ռուսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՀՀ և ՌԴ միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը: Կարծում եմ, որ ստորագրված բոլոր համաձայնագրերը մեծ կարևորություն են տալիս մեր հարաբերություններին, հատկապես ռազմատեխնիկական բնագավառում, և համատեղ ձեռնարկությունների ու նման կոնցեռնների ստեղծումը հիմք է հանդիսանում մեր հարաբերությունների խորացման համար: Անձամբ իմ և ՀՀ ղեկավարության անունից շնորհավորում եմ այս կարևորագույն իրադարձության կապակցությամբ` ցանկանալով նորանոր հաջողություններ: Կարծում եմ, որ այս ամենը կծառայի տարածաշրջանային անվտանգությանը և բոլոր այն խնդիրների լուծմանը, որ մենք իրականացնում ենք միասին»։