Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ
ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ

Ամիսներ առաջ էր: Նույն պահին զանգեցին ավագ զինվորս՝ ՀՀ ՊՆ հյուսիսարեւմտյան զորամասից և կրտսեր զինվորս՝ հարավարեւելյան զորամասից: Չգիտեի՝ որին լսեմ, որի հետ խոսեմ: Ասում եմ. «Ա՛յ երեխեք ջան, չեք զանգում, չեք զանգում, մեկ էլ միաժամանակ եք զանգում: Հիմա ես ի՞նչ անեմ, որի՞դ լսեմ, որի՞դ հետ խոսեմ»: Կրտսեր զինվորս էնտեղից ասում է. «Դե ասա` թագավոր մամա ես, էլի՜»: Էդ վիճակը երբեմն-երբեմն կրկնվում է:

… Ու ոոոո~նց եմ սիրում ես իմ ԹԱԳԱՎՈՐ ՄԱՄԱ վիճակը:

ԿԱՐԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆ
Վանաձոր