Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՈՒՇԱԿՈԹՈՂ՝ ԶՈՀՎԱԾ ՔԱՋԵՐԻՆ...
ՀՈՒՇԱԿՈԹՈՂ՝ ԶՈՀՎԱԾ ՔԱՋԵՐԻՆ…

Բարեկամավանը Հայաստանի հյուսիսարևելյան տարածքի ամենածայրամասային հայկական շենն է՝ շրջապատված ադրբեջանաբնակ գյուղերով։

Օգտվելով դրանից՝ ադրբեջանական ելուզակները բազմիցս դիմել են ամեն տեսակ ոտնձգությունների՝ Բարեկամավանը դարձնելով հրետակոծությունների մշտական թիրախ։ Քանի՜ խաղաղ բնակիչ զոհ գնաց թշնամու գնդակից, քանի՜ տուն ավերակ դարձավ…

Ի՜նչ սահմռկեցուցիչ դեպք ասես չանցավ այս գյուղի գլխով։

Բարեկամավանն ապրեց օրհասական պահեր, սակայն իր որդիների արյան գնով պաշտպանեց ու պահպանեց նախնիներից ժառանգած հողը։

Եվ ահա օրերս Բարեկամավանում կանգնեցվեց հուշակոթող՝ նվիրված հայրենիքը պաշտպանելիս զոհված քաջերի անմար հիշատակին։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, պատգամավորներ և բարձրաստիճան զինվորականներ։ Արարողության ընթացքում գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին գյուղի ինքնապաշտպանական մարտերին մասնակցած մի խումբ բարեկամավանցիներ։

***

Շրջեք Հայաստան աշխարհի սահմանամերձ շրջաններում, այսպիսի հուշակոթողներ կհանդիպեք ամենուր։ Մեր զոհված քաջերի հիշատակին նվիրված այս հուշաքարերը ասես քարե զինվորներ լինեն, որ մշտապես հիշեցնում են, որ հայն անգամ իր կյանքի գնով չի թողնի, որ օտարը ոտք դնի մեր սուրբ հողի վրա։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարը՝ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ