Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՁԱԳԱՆՔ



Անցած օրերին թշնամու խափանարար գործողությունների ժամանակ զոհված մեր սահմանապահների մասին «Հայ զինվոր» պաշտոնաթերթում «Մեր նորօրյա հերոսները» խորագրի ներքո տպագրված Գայանե Պողոսյանի «Բարձրանում եմ…» և Սամվել Հարությունյանի «Մեր ժամանակի հերոսը» վերտառությամբ ակնարկները՝ նվիրված «Արիության մեդալի» ասպետներ, ժամկետային զինծառայողներ, շարքային Ազատ Ասոյանի և սերժանտ Սարգիս Մովսիսյանին շարունակում են իրենց արձագանքները գտնել մեր Ֆեյսբուքյան էջում՝ 39000, հավանում` 1013, կիսում` 546: Աննախադեպ քանակությամբ դիտումներ, հավանումներ… Հայրենիքի համար զոհված զինծառայողի մասին պատմող ցանկացած նյութ ահա այսպիսի արձագանք է գտնում մեր ժողովրդի մոտ: Մեր ժողովուրդը` Հայաստանից ու սփյուռքից իրենց գոտեպնդող ու քաջալերող խոսքերով, այսօր էլ շարունակում է ամուր թիկունք լինել հայոց զինուժին, նրա զինվորին ու սպային:

Մեջբերենք դրանցից մի քանիսը. Նարե Մինասյան` «Դու երբեք բացակա չես լինի, Սա՛ք ջան: Դու մինչև վերջին շունչդ էլ քեզ բարձր պահեցիր ու ասացիր՝ «լա՛վ եմ»: Մեռնեմ իմ հերոս եղբորը: Մանյա Հովհաննիսյան` «Ազգի իսկական հերոս», Արփինե Շիրինյան`«Աստված հոգիդ լուսավորի», Գևորգ Կարամանուկյան` «Շնորհակալություն, եղբա՛յր», Նարե Սիմոնյան` «Այս խաղաղ օրերի համար ձեզ ենք պարտական» , Նարեկ` «Ահա թե ինչպիսին են մեր զինվորները» և այլն:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»

Խորագիր՝ #32 (1050) 21.08.2014 – 27.08.2014, Բանակ և հասարակություն


21/08/2014