Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

33000 ՀՐԹԻՌ



Ամերիկյան զինված ուժերում նախատեսվում է մոտ 5 միլիարդ դոլար ծախսել՝ բանակի, ռազմածովային ուժերի, ծովային հետևակի համար 33 000 հատ «երկինք-երկիր» դասի JAGM միանման հրթիռներ գնելու նպատակով: Հրթիռների արտադրության մրցույթին մասնակցում են Lockheed Martin ընկերությունը և Raytheon/Boeing կոնսորցիումը: Նոր JAGM-ները կփոխարինեն ամերիկյան սպառազինության մեջ առկա միանգամից երեք տեսակի հրթիռների` BGM-71 TOW, AGM-114 Hellfire և AGM-65 Maverick:
JAGM հրթիռի երկարությունը 1,8 մետր է, տրամագիծը` 17,8 սմ, քաշը` 48,9 կգ: Այն պետք է խոցի հակառակորդի թիրախները առնվազն 28 կիլոմետր հեռավորությունից: Մրցույթի երկու մասնակիցներն էլ նշում են հրթիռի իրենց տարբերակի առավելությունները: Lockheed Martin-ը օգտագործելու է լազերային և ինֆրակարմիր ճառագայթային նշանառությամբ մարտական գլխիկներ, որոնք թույլ են տալիս ապահովել զինամթերքի առավելագույն ճշգրտություն: Իսկ Raytheon-ում իրենց լուծումների առավելություն համարում են ինֆրակարմիր ճառագայթային նշանառությամբ ոչ սառեցվող մարտագլխիկը: Այդպիսի համակարգը թույլ է տալիս հրաժարվել մարտագլխիկի սառեցման բարդ մեխանիզմներից` համապատասխանաբար նվազեցնելով նաև հրթիռի քաշը: Հեշտանում է նաև զինամթերքի համատեղումը սպառազինության մեջ գտնվող տարբեր համակարգերում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


18/04/2011