Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
Զորամասի ծառայության պետ կապիտան ՔՐԻՍՏԻՆԵ ԻԼԻԿՉՅԱՆ.    Նա, ով մեկ անգամ համարձակվում է թռչել, այլեւս երբեք չի կարողանում մոռանալ այդ զգացողությունը: Այդպես եղավ եւ Քրիստինե Իլիկչյանի պարագայում. նա  ավելի քան քսան տարի առաջ` 14 տարեկանում, կատարեց իր առաջին թռիչքը պարաշյուտով: Ինչպե՞ս նա հայտնվեց երկնքում: Մի անգամ դպրոց էր եկել պարաշյուտային սպորտի ֆեդերացիայի հրահանգիչներից մեկը եւ աշակերտներին առաջարկել, որ սովորեն թռչել: Թեպետ Քրիստինեն երկու տարով փոքր էր թռչելու համար թույլատրելի տարիքից, որպես նման ցանկություն արտահայտած միակ աղջկա՝ նրան թույլ տվեցին: Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցեց բազում մրցումների: Ավելի քան 1800 թռիչք է կատարել, սակայն ամենահիշվողը առաջինն էր, քանի որ առաջին անգամ կյանքում հայտնաբերեց, որ մի տարածության մեջ է, ուր բռնելու տեղ չկա.   «Մոտեցել էինք ուղղաթիռի  դռանը: Երկրորդը ես պետք է թռչեի, ինձնից առաջ էլ մի հաղթանդամ երիտասարդ էր: Նա վախեցավ եւ չհամարձակվեց, իսկ ես, չսպասելով հրահանգչի կարգադրությանը, նետվեցի ցած: Վախ չէի զգում: Քանի դեռ ազատ անկման մեջ էի, ուզում էի երկնքից մի լավ ուսումնասիրել երկիրը, բայց  տարածությունն այնքան արագ էր կրճատվում, որ միայն զգացի ոտքերիս հպումը հողին»:   1992 թվականից Ք. Իլիկչյանը զինվորական է: Նախ՝ համալրեց ռուսական բանակի շարքերը, այնուհետեւ, երբ կազմավորվեց հայկական բանակը, դարձավ պարաշյուտային հրահանգիչ:  Ամուսինը` պարաշյուտային սպորտի ֆեդերացիայի նախագահ, գնդապետ Ա. Իլիկչյանը,  Քրիստինեի առաջին մարզիչն է, այնուհետեւ գրեթե միաժամանակ դարձան զինվորական, այսօր էլ ծառայության ոլորտում համագործակցում են. Քրիստինեն զինվորների համար դասախոսություններ է կարդում, մարզում նրանց, նախապատրաստում երկնքի հետ ծանոթությանը, իսկ ամուսինը  գնահատում է վերջնական արդյունքը` թռիչքը:   Քրիստինեն ասում է, որ ամուսինը ըմբռնումով է վերաբերվում իր  աշխատանքին եւ կարծում է, որ օդում բոլորը հավասար են. «Բանակը ինձ ավելի հասուն դարձրեց, պատասխանատու  կյանք սկսվեց ինձ համար: Ուրախ եմ, որ իմ գիտելիքներն ու հմտությունը կարող եմ ծառայեցնել մեր ազգային անվտանգության ապահովման գործին»:
ՄԵՆՔ …ԱՅՍՕՐ

Զորամասի բաժանմունքի ավագ սպա կապիտան ՆԵԼԼԻ ԵՐԻՑՅԱՆ. Նելլի Երիցյանը ավելի քան տասնհինգ տարի աշխատել է գեոդեզիայի և քարտեզագրման ինստիտուտում: Երբ կազմավորվեց հայկական բանակը, նրան եւ եւս մեկ աշխատողի ընտրեցին եւ առաջարկեցին անցնել ծառայության: Ծառայությունը անցկացնում է զորամասում` քարտեզագրության պարապմունքներ իրականացնելով սպաների, ենթասպաների եւ պայմանագրային զինծառայողների հետ, սովորեցնելով ճիշտ կողմնորոշվել տեղանքում: Նելլի Երիցյանը համոզված է, որ իր մասնագիտությունը փորձ է բացահայտելու հայրենիքը: Նա աչքերը փակում եւ տեսնում է իր երկրի ամեն թուփն ու ծառը, որոնք այնքան հոգեհարազատ են դարձել իրեն: Ասում է` անտարբեր չէ հայրենիքի եւ ոչ մի սանտիմետրի նկատմամբ: Նա կարծում է, որ հայ կնոջ համար, լինի քաղաքական գործիչ, զինվորական, թե տնային տնտեսուհի, երջանկությունը գրեթե նույն բովանդակությունն ունի՝ ամուր հիմքերով ընտանիք, առողջ եւ երջանիկ երեխաներ, սիրող ամուսին եւ, վերջապես, խաղաղ երկիր: Բանակն ու կինը, ըստ Նելլի Երիցյանի, համատեղելի են, միայն պետք է էությամբ ինքնավստահ մարդ լինես. «Բանակում ծառայությունը իմ մեջ կոփեց բնավորության մի շարք գծեր, ինչպիսիք են ինքնավստահությունը սեփական ուժերի հանդեպ, ճշտապահությունը եւ կարգապահությունը»:

Զորամասի ենթասպա ՀՐԱՆՈՒՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ. Հրանուշ Խաչատրյանի` զինվորական դառնալու որոշումը պատահականության արդյունք չէր: Հայրը` Սուրեն Խաչատրյանը, «Արաբո» ջոկատի կազմում ազատագրեց Ղարադաղլուն, կռվեց Գետաշենի ենթաշրջանի, Շահումյանի շրջանի գյուղերի համար մղված մարտերում: Հայրը միշտ երազում էր, որ դուստրը Կոմիտաս երգի, ուստի նրան երաժշտական դպրոց տարավ: Անհամբեր սպասում էր, թե երբ Հրանուշը բեմ կբարձրանա, իսկ ինքը դահլիճից կհետեւի, կոգեւորվի նրա գերող ձայնով: Հրանուշը ընդունվեց կոնսերվատորիայի վոկալ բաժին, նոր էր սկսել ուսումնառությունը, տասնյոթ տարեկան էր, երբ հայրը 1992 թ. ընկերների հետ հայտնվեց թշնամու ծուղակում, եւ նրա ճակատագիրն այդպես էլ անհայտ մնաց: Հրանուշը թողեց երգելը եւ որոշեց լրացնել հոր թափուր մնացած տեղը` հագավ զինվորականի համազգեստ եւ արդեն իններորդ տարին է՝ ծառայում է հայկական բանակում: Այսօր երգում է միայն զորամասի ակումբում կազմակերպվող միջոցառումների ժամանակ, փորձում իր ձայնով ոչ թե հուզել, այլ ոգեւորել զինվորներին: Նա տասնչորս տարեկան որդի ունի, որ մայրիկին զինվորական համազգեստով տեսնելիս ամեն անգամ հարցնում է, թե երբ է ինքն էլ այդ համազգեստը կրելու եւ պապիկի վրեժը լուծելու: Հ. Խաչատրյանը ասում է` բանակը կնոջը ավելի հայրենանվեր եւ զգոն է դարձնում` ներգրավելով պետականաշինության կարեւորագույն գործում: Երբ վտանգված է հայրենիքը, կին եւ տղամարդ բաժանումը այլեւս գոյություն չունի. «Հայ կինը երբեք ստրուկ չի եղել: Նա միշտ թագուհի է իր տարածքում: Ու այս թագուհի կանայք չերկնչեցին նաեւ Արցախյան պատերազմի ժամանակ եւ իրենց հայրերի, ամուսինների, զավակների կողքին կռվեցին թշնամիների դեմ` նվիրվելով անկախ պետության գաղափարի իրագործմանը: Կինն է, որ տղամարդուն մղում է սխրագործության»:

Զորամասի բուժկետի պետ բուժծառայության ավագ լեյտենանտ ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. Գիտելիքների հիմնավոր պաշար ստանալով եւ դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո Աննա Մարտիրոսյանը չերկմտեց մասնագիտության ընտրության հարցում: Համոզված էր, որ բժիշկը Աստծո ձեռքն է երկրի վրա, որոշեց` պետք է ապրեցնի մարդկանց: Քանի որ դաստիարակվել էր զինվորականի ընտանիքում, նախապատվությունը տվեց Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետին: Հայրը դեմ էր, կարծում էր` զինվորականի կամք եւ վճռականություն չունի, սակայն համակերպվեց եւ ընդունեց դստեր որոշումը: Ինտերնատուրան ավարտելուց հետո Աննան անցավ ծառայության: Ասում է` բանակում հասկացավ եւ սկսեց առաջնորդվել հետեւյալ կարգախոսով` եթե պետք է հրամայես, ուրեմն՝ հրամայի՛ր, մի՛ խնդրիր, եթե պետք է խնդրես, ուրեմն՝ խնդրի՛ր, մի հրամայիր: Որոշ ժամանակ երիտասարդ բժշկի սենյակում անցկացնելով՝ նկատելի էր նրա նրբանկատությունը զինվորի նկատմամբ, հուսադրող էր կանացի ժպիտը, իսկ նրա շուրջը բարության եւ հոգատարության մթնոլորտ է տիրում: «Կարծում եմ` այստեղ զինվորի համար պետք է մայր, քույր լինենք: Մանավանդ մենք` կանայք, պետք է ջերմությամբ լցնենք զինվորական միջավայրը: Ես փորձում եմ, բժիշկ լինելուց բացի, նաեւ հարազատ լինել իմ օգնությանը դիմող մարդու համար»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
լեյտենանտ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր