Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶԻՆՎՈՐԻՆ ՍԻՐԵԼԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ Է

Շնորհակալ եմ տանկային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ա. Կիրակոսյանին` զինվորի նկատմամբ ցուցաբերած մարդկային ջերմ վերաբերմունքի համար:

Արմավիրի ուսումնական կենտրոնն ավարտած զինվորն ընդամենը երրորդ օրն էր, ինչ եկել էր տանկային գումարտակ ծառայությունը շարունակելու: Առողջական խնդիր ուներ, որը և հրամանատարը նկատելով՝ զինվորին անմիջապես կանչում է իր մոտ և հանձնարարում ստուգման ուղարկել հոսպիտալ: Վանաձորի հոսպիտալում զննելուց հետո նրան Երևան են ուղարկում` Կենտրոնական հոսպիտալ:

Ես զինվորի անունը չեմ գրում, կարևոր չէ, թե ով է, զինվոր է և վերջ, բայց հրամանատարին բոլորը պարտավոր են ճանաչել, որովհետև զինվորի նկատմամբ ուշադիր լինելը, զինվորին սիրելը հենց հայրենասիրություն է:

Իսկ ես այդ զինվորի պապն եմ:

Ռուբեն Գրիգորյան
Երևան