Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՌԵՐԸ ՉԵՆ ԱՐՏԱՀԱՅՏԻ ԻՄ ՍԵՐԸ...
ԲԱՌԵՐԸ ՉԵՆ ԱՐՏԱՀԱՅՏԻ ԻՄ ՍԵՐԸ…

Սիրելի՛ Ալվարդ, նորից քեզ գրում եմ սիրով ու սրտի մեծ թրթիռով։ Արդեն երկար ժամանակ է՝ չեմ տեսել քեզ։ Քսան ամիս է, ինչ մենք հեռու ենք միմյանցից։ Չզգալով հարյուրավոր կիլոմետրերի տարբերությունը՝ ես ամեն իրիկուն, երբ լսում եմ «քուն» հրահանգը, դանդաղ փակում եմ աչքերս և մտովի գալիս եմ քեզ մոտ՝ քեզ ջերմ գրկելու, համբուրելու։ Հիշում եմ մեր ծանոթությունը, առաջին հանդիպումը, ծաղիկներն ու նվերները…

Հիշի՛ր, որ ես քեզ պարուրում եմ անտեսանելի սիրով ու միշտ քո մասին եմ մտածում։ Ինձ մշտապես ուժ են տալիս քո մասին մտորումները և հիշողությունները։

Ծառայությունս անցնում է հեշտ, որովհետև ապրում եմ այն մտքով, որ պաշտպանում եմ առաջին հերթին հայրենիքս, ընտանիքս և քեզ։ Բառեր չկան արտահայտելու այն անսահման մեծ սերը, որը ես տածում եմ քո հանդեպ։

Այս նամակով ուզում եմ զգաս քո հանդեպ ունեցած անհուն սերս։

Քո զինվոր