Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՁԱԿՄԱՆ ՆՈՐ ԿԱՅԱՆ՝ ՌՄԲԱԿՈԾԻՉԻ ՀԱՄԱՐ



ԱՄՆ օդուժը B-1B Lancer ռմբակոծիչի համար նախատեսված հրթիռների և արկերի արձակման նոր համակարգի փորձարկումներ է անցկացնում: Այժմ ինքնաթիռի վրա տեղադրված է 16 տեղանոց արձակման կայան, որը կարող է մինչև 15 հատ կառավարվող JDAM ռումբ կրել, նոր կայանը հնարավորություն կտա կախել մինչև 48 այդպիսի ռումբ: Տեսականորեն հնարավոր է, որ B-1B ռմբակոծիչը փորձարկումների ընթացքում հռչակավոր B-52-ից 4 անգամ ավել սպառազինություն վերցնի, այսինքն` մեկ ինքնաթիռը կարող է փոխարինել չորսին: Նոր կայանը նաև համապիտան է, այն կարող է կրել և´ «երկինք-երկիր» հրթիռներ, և´ տարբեր չափի ռումբեր: Ինքնաթիռը սպառազինման երեք ներքին հատված ունի իր արձակման կայանով, մեկ հատվածում տարբեր տիպի զինատեսակների համակցումը ռմբակոծիչը դարձնում է բազմանպատակ իր օգտագործման մեջ, ունակ մեկ թռիչքի ընթացքում կատարելու տարբեր բնույթի խնդիրներ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


13/04/2011