Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՀ-Ը ԶԵՆՔ ԿՎԱՃԱՌԻ ՆԱԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ



The Sunday Independent թերթում տպագրված հոդվածից տեղեկանում ենք, որ Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունը 2010թ. աշխարհի 78 երկրներին շուրջ 5,3 միլիարդ դոլարի սպառազինություն վաճառելու հավանություն է տվել: Հենվելով սովորական սպառազինության շրջանառության վերահսկման ազգային կոմիտեի հաշվետվությունում բերված տվյալների վրա` թերթը գրում է, որ թույլատրվել է զենք վաճառել նաև առավել բռնատիրական պետություններին, այսինքն՝ ոչ ժողովրդավարական կառավարությամբ, մարդու իրավունքները խախտող, անկայուն քաղաքական իրավիճակով պետություններին, ինչպես նաև այն երկրներին, որտեղ կատարվող ռազմական ծախսերը խոչընդոտում են սոցիալ-տնտեսական զարգացումը: Նման երկրների շարքում նշվել են Ալժիրը, Ադրբեջանը, Բուրունդին, Հասարակածային Գվինեան, Պակիստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


12/04/2011