Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ



«Հայ զինվոր» թերթի լուսանկարիչ մայոր Արեգ Վարդանյանը ներկայացնում է փոխգնդապետ Ս. Մինասյանի հրամանատարությամբ գործող սահմանամերձ զորամասի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների առօրյան։

Մարտական հերթապահություն, դիրքապահ ծառայություն՝ զգոնություն, աչալրջություն, արժանապատվություն, կամք, խիզախություն և ի վերջո սեր հայրենիքի, հողի, ծննդավայրի նկատմամբ։

Դո՛ւ ես հայրենիքի վահանը, սուրը, աչքը, ամրոցը, հա՛յ զինվոր։

Այս լուսանկարներում պատկերված տղաները տարվա ցանկացած եղանակի՝ ձմեռ, թե ամառ, գիշեր, թե ցերեկ, արթուն հսկում են մեր երկրի անդորրը՝ միշտ պատրաստ կանխելու հայրենիքի սահմանների հանդեպ կատարվող թշնամու ցանկացած ոտնձգություն, ինչը եւ իրենց ամենօրյա տքնաջան ու անձնվեր ծառայությամբ հաստատում են դիրքապահներ, ավագ սերժանտ Է. Ապրեսյանը, կրտսեր սերժանտներ Ն. Զաքարյանը, Տ. Ալեքյանը, շարքայիններ Ռ. Պետրոսյանը, Հ. Եգորյանը, Ա. Օհանյանը, Ա. Մնացականյանը:

Խորագիր՝ #14 (1032) 17.04.2014 – 23.04.2014, Ազգային բանակ


17/04/2014