Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՆԱԿՆԿԱԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱԳՆԱՊ
ԱՆԱԿՆԿԱԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱԳՆԱՊ

ՀՀ պաշտպանության նախարարի հերթական աշխատանքային շրջայցը

Մարտի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել զինված ուժերի մի քանի զորամասեր: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալներ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը և գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, վարչությունների պետեր:

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է զորամասերի անձնակազմերի հետ, ծանոթացել զորամասերի բարոյահոգեբանական մթնոլորտին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և առօրյային: Սեյրան Օհանյանը տեղում ծանոթացել է նաև զորամասերում իրականացվող կապիտալ շինարարական աշխատանքներին:

Զինված ուժերի զորամասերից մեկում, անձնակազմի մարտական պատրաստականության աստիճանը տեղում ստուգելու նպատակով, Սեյրան Օհանյանն անակնկալ ուսումնական տագնապ է հայտարարել և անձամբ հետևել անձնակազմի գործողություններին: Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր վիճակի: Սահմանված կարգի համաձայն` զինծառայողներն ստացել են ամրակցված զենքերը, դուրս է բերել ավտոմոբիլային և մարտական տեխնիկան, առաջադրված տեղանքում բացազատվել են մարտական միավորները:

ՀՀ ԶՈւ ավիացիոն զորամասերից մեկում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հետևել է իրականացվող լայնածավալ կապիտալ շինարարական աշխատանքներին, ստուգել է զորամասում առկա ավիացիոն սարքավորումների, սպառազինության ու ռազմական տեխնիկայի վիճակը, ծանոթացել է ավիացիոն նոր վարժասարքի հնարավորություններին:

Առաջադրված խնդիրներն առավել արդյունավետ իրականացնելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի շարք ցուցումներ և հանձնարարականներ է տվել շրջայցի ծրագրում ընդգրկված զորամասերի հրամանատարական կազմին: